Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞ւմ հաշվին է Ծառուկյանն այս օրերին բարեգործություններ անում․ «Իրավունք»

08:55, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Ո՞ւմ հաշվին է Ծառուկյանն այս օրերին բարեգործություններ անում․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցներն օրեր շարունակ շրջել են Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանի համայնքներով, առաջնային անհրաժեշտության սննդամթերք հասցրել սոցիալապես անապահով ընտանիքներին և տարեցներին: Սակայն պարզվում է, որ բարեգործ Ծառուկյանը, որոշ բարեգործություններ անում է, իր իսկ աշխատակիցների աշխատավարձերի հաշվին: Մեր աղբյուրն, ով աշխատում է Կոտայքի մարզում գտնվող Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, հավաստիցանում է, որ ինքն այսուհետ ստանալու է 60.000 դրամ աշխատավարձ, նախկին 250.000-ի փոխարեն: Վերջինս նշում է, որ գազալցակայանի աշխատակիցներն ընդամենը օրեր առաջ են տեղեկացել, որ նման որոշում է կայացվել: «Գոնե պարոն Ծառուկյանն այս օրերին մեզ խղճար ու նման որոշում չկայացներ»,- նշում է մեր աղբյուրն ու ու շեշտում, որ աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում»:

Մանրամասները՝ թերթի համարում։

13501 | 0
Facebook