Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երբ կվերացվի ռոումինգն Արցախի հետ. մանրամասնում է վարչապետը

00:25, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Երբ կվերացվի ռոումինգն Արցախի հետ. մանրամասնում է վարչապետը

2019 թվականի օգոստոս ամսվա համեմատ՝ այսօր Հայաստանից Արցախ զանգերն էժանացել են 77%-ով, իսկ Արցախից Հայաստան՝ 30%-ով։ Այս մասին այսօր քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
     «Այդ պրոցեսն իրականում սկսված է։ 2019 թվականի օգոստոսին Արցախից Հայաստան զանգերն արժեցել են 45 դրամ, 2019 թվականի սեպտեմբերին՝ 38 դրամ, այս տարի հունվարին դարձել է 29 դրամ և 30%-ով իջել է։ Այս պրոցեսը շարունակվելու է և մեր նպատակը զրոյացնելն է։ Հայաստանից Արցախ զանգերը 2019 թվականի օգոստոսին եղել են 45 դրամ, այս տարի հունվարին դարձել է 15 դրամ, այսինքն, էժանացել է 77%-ով, իհարկե պրոցեսը կշարունակվի մինչև ձեր ասած խնդիրը կլուծվի»,- ասաց վարչապետը։

6304 | 0
Facebook