Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

00:20, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի վերաբերյալ

«Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երկրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 7-ին (ժամը՝ 15։40)։

Նշյալ թռիչքով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:
     Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից (ապրիլի 7-ին, ժամը՝ 09:30-ից սկսած):

Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝
     Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18

Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»:

9577 | 0
Facebook