Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը քարտեզագրում է, թե որ սոցիալական խավերին աջակցություններ չեն հասել

21:55, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
Կառավարությունը քարտեզագրում է, թե որ սոցիալական խավերին աջակցություններ չեն հասել

Ի՞նչ օգնություն է տրամադրվում այն քաղաքացուն, ով աշխատել է, սակայն գործատուն իրեն չի գրանցել, իսկ հիմա կորոնավիրուսի տարածման պատճառով աշխատանքից հեռացվել է, տան միակ աշխատողն ինքն է, ունի երեխա և հիվանդ մայր: Օգտատիրոջ կողմից հնչած այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Գործատուի կողմից չգրանցվելու խնդրով կարող եք դիմել ՊԵԿ և ՊԵԿ-ը կզբաղվի անպարտաճանաչ գործատուի գործով»։

Վարչապետը նշեց, որ եթե քաղաքացին լիներ գրանցված աշխատող և այս ընթացքում կորցներ աշխատանքը, ապա շատ ավելի մեծ աջակցություն կստանար։ Նա հավելեց, որ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումներ է իրականացնում և քարտեզագրում, թե որ սոցիալական խավերին իրենց աջակցությունները չեն հասել․ «Օպերատիվ որոշումներ կկայացնենք, որպեսզի աջակցությունները հասցեական լինեն»,- ասաց վարչապետը:

4886 | 0
Facebook