Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ծառուկյանի 3000 դրամանոց «բարեգործությանը»

21:15, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ծառուկյանի 3000 դրամանոց «բարեգործությանը»

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ քաղաքացիներից մեկի հարցին. «Դեռ ինչքա՞ն պիտի ժողովուրդն սպասի, որ նախկինների միլիարդավոր դոլարների թալանը վերադարձվի ժողովրդին: Ինչքան պետք է սպասենք, թե որ «ձեռներեց» բարերարը պետք է մի քանի միլիոն դրամով աջակցի երկրին, քանզի նրանց չակերտավոր բարերարությունը դիտվում է որպես օգնություն»:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Կարևորելով բարեգործությունը, ասեմ, որ վերջերս մի այսպիսի վարժություն եմ արել: Իքս մարդը իքս օգնություն էր բաժանել իքս տեղում և սրա մասին լայնածավալ ռեպորտաժներ են ցուցադրվում: Ես խնդրեցի ճշտել, թե կոնկրետ ինչ և ինչ գնի է բաժանվել: Պարզեցինք, որ բաժանված մի տոպրակի պարունակության գինը 3000 դրամ է եղել: Երբ որ բաժանված տոպրակները հաշվեցինք, մոտավորապես եղավ 350-400 հազար դրամի օգնություն: Երբ այս թիվը համեմատեցինք հեռուստատեսության ռեպորտաժի և գովազդի րոպեների հետ, որի համար չի վճարվել, ստացվեց, որ այս ձևով հեռուստագովազդի գների հետ կամ համեմատելի է, կամ ավելի էժան է ստացվում: Այս երևույթն իսկապես պետք է գնահատական ստանա: Այսինքն, գովազդի գնից պակաս աջակցություն է բաժանվում ու հեռարձակվում որպես գովազդ: Ստացվում է, որ սա շատ ձեռնտու գործողություն է, որն իրականում ոչ թե բարեգործություն է, այլ սեփական գովազդ: Որովհետև սովորական գովազդ պատրաստելու և հրապարակելու համար ավելի շատ գումար կծախսվեր»:

| | |
34836 | 1
Facebook