Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից ես գոհ չեմ». Փաշինյան

21:00, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
«Հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից ես գոհ չեմ». Փաշինյան

«ԲԴԽ նախագահը, ԱԱԾ պետը, ՔԾ պետը, Ոստիկանապետը ձեր կողմից նշանակված մարդիկ են, ասեք, դեռ ինչքան պիտի ժողովուրդն սպասի, որ նախկինների միլիարդավոր դոլարների թալանը վերադարձվի ժողովրդին»,- Փաշինյանին հարց ուղղեց օգտատերերից մեկը:

«Հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից ես գոհ չեմ: Վերջերս տվել եմ կոնկրոտ հանձնարարականներ, որպեսզի հակակոռուպցիոն մարմինների գործունեությունն էականորեն ավելանա: Մենք փորձում ենք դուրս բերել պատճառները՝ ինչու այդ գործերը բավարար արդյունավետությամբ առաջ չեն ընթանում: Եթե այդ արդյունավետությունը չբարձրանա, այլ կարգի գործունեություն պետք է իրականացնենք:

Բռնագանձվելիք գումարների մասին ասեմ, որ խնդիրը միայն բռնագանձված և բռնագանձվելիք գումարները չեն: 2018 թվականից ի վեր մինչև այս պահի դրությունը ՀՀ բյուջեի եկամուտներն ավելացել են 1 միլիարդ հարյուր միլիոն դոլարով: Դա՝ ի կատարումն իմ նախահեղափոխական խոստման, որ հեղափոխությունից հետո 1-2 տարում բյուջեի եկամուտները պետք է ավելանան: Բա էդ 1 միլիարդ 100 միլիոնը որտեղի՞ց եկավ՝ դա ստվերի, մենաշնորհի, կոռուպցիայի դեմ պայքարն է:
     Կան նաև քրեական գործերով ետ բերվածներ՝ 40 միլիարդ դրամ: Իսկ հարուցված քրեական գործերը վերաբերում են 190 միլիարդ դրամի չարաշահումներին, բայց սա ամբողջը չէ»:

4419 | 0
Facebook