Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս՝ ինչպես «պատժել» ֆեյսբուքյան օգտատերերին

19:30, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս՝ ինչպես «պատժել» ֆեյսբուքյան օգտատերերին

Քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեց դեղին մամուլով կեղծ լուրերի, հայհոյանքների, վիրավորանքների տարածման վերաբերյալ: «Արդյոք չի՞ պատրաստվում վարչապետը պատժել այն լրատվամիջոցներին, որոնք նմանատիպ լուրեր են տարածում»,- հարցրել էր օգտատերը։

«Կեղծ լուրերը երկու մասի պետք է բաժանել՝ լուրեր, որոնք սպառանալիք են, և լուրեր, որոնք անձնական բնույթի են։

Ինչ վերաբերում է ծաղրանկարներին՝ դա ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Իհարկե, տհաճ է, որ հայհոյում են ինձ կամ ընտանիքի անդամներից որևէ մեկին, բայց ի՞նչ անել․․․

Ինչ վերաբերում է ֆեյք օգատերերի և առհասարակ օգատերերի գործողություններին և նրանց կողմից սուտ լուրերի տարածմանը, վարչապետը նկատեց․ «Դուք ինքներդ կարող եք պատժել նրանց․ կարող եք արգելափակել, կամ հրաժարվել նրանց լուրերը կարդալուց։ Եթե հանրությունը գտնում է, որ դա մի երևույթ է, որն անթույլատրելի է՝ կա՛մ ընդհանարպես չմտնել այդ էջեր, չկարդալ այդ հեղինակներին, կա՛մ գտնել նրանց չընթերցելու տարբերակներ»։

6331 | 0
Facebook