Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եկեք ապոկալիպտիկ հատարարություններ չանենք». Փաշինյանը՝ գնաճի վերաբերյալ

19:15, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
«Եկեք ապոկալիպտիկ հատարարություններ չանենք». Փաշինյանը՝ գնաճի վերաբերյալ

«Եկեք ապոկալիպտիկ հատարարություններ չանենք: Փառք աստծո, ՀՀ-ին չի սպառնում պարենային դեֆիցիտ, դատարկ ցուցափեղկեր»,- հորդորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գնաճի վերաբերյալ հարցին: Օգտատերը նշել էր, որ, օրինակ, Վանաձորում, սննդամթերքը շատ է թանկացել:

2019-ին և 2020-ի առաջին ամիսներին ՀՀ-ում եղել է գնաճային շատ ցածր ֆոն: ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ աշխարհում սննդամթերքի գներն աճել էին 6%-ով, մինչդեռ Հայաստանում դրանք աճել են շատ ցածր տեմպերով:

Ես հանձնարարել եմ արդեն իսկ ուսումնասիրել Վանաձորում գների թանկացման մասին տեղեկատվությունը: Խոշոր առևտրային խանութներում օրինակ, հացը, չի թանկացել: Որոշ ապրանքներ, այո, թանկացել են: Մենք ներկրողներին տալիս ենք արտոնյալ վարկել՝ որպես հակաճգնաժամային միջոցառում, որպեսզի նրանք ապահովագրենք արտարժույթի տատանումներից ու գնաճը զսպենք:

Ավելի քան 600 ապրանքների մաքստուրքերը բարձրացել են ԵԱՏՄ կանոնների համաձայն և մենք բանակցեցինք, որ այդ մաքսատուրքերը առաջիկա վեց ամիսներին իջնեն, մասնավորապես՝ մսի, կարագի, բրձնի, բժշկական պարագաների, հնդկաձավարի, մարգարինի և այլնի: Ամեն ինչ կանենք, որ անտրամաբանական գնաճ տեղի չունենա: Եկեք չվախեցնենք ինքներս մեզ: Հայաստանը բերքառատ երկիր է, աշխատող ժողովրդով, ունենք բավարար պաշարներ, մենք համատեղ ուժերով այս իրավիճակը կհաղթահարենք»,- ասաց Փաշինյանը:

4151 | 0
Facebook