Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում արտակարգ դրություն կհայտարարվի․ #RT

16:55, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
Ճապոնիայում արտակարգ դրություն կհայտարարվի․ #RT

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ծրագրում է ապրիլի 7-ից երկրում արտակարգ դրություն հայտարարել՝ կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված: «Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հետ կապված իրավիճակը դարձել է կրիտիկական»,- հայտարարել է նախարար Նիշիմուրա Յասուտոշին, հայտնում է NHK- ն:

Արտակարգ դրությունը կհայտարարվի Տոկիոյի շրջանում և վեց պրեֆեկտուրաներում՝ Օսակայում, Ֆուկուոկայում, Տիբայում, Կանագավայում, Սայթամայում, Հիգոյում: Արտակարգ դրության սահմանումն իշխանություններին հնարավորություն կտա պահանջել քաղաքացիներից դուրս չգալ փողոց, հրաժարվել զանգվածային միջոցառումներից ու պահպանել հիգիենայի կանոնները:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 հազարը, մահերի թիվը գերազանցել է 100-ը:

10242 | 0
Facebook