Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում կացնով զինված կինը փորձել է ներխուժել վարչապետի առանձնատուն․ #JijiPress

16:35, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
Ճապոնիայում կացնով զինված կինը փորձել է ներխուժել վարչապետի առանձնատուն․ #JijiPress

Ճապոնիայում ձերբակալվել է կացնով զինված 26-ամյա մի կին, ով փորձել է մուտք գործել վարչապետ Շինձո Աբեի առանձնատուն, հայտնում է Jiji Press-ը:

Ոստիկանները ձերբակալել են կնոջը՝ Տոկիոյի Տոմիգայայի տարածքում գտնվող նստավայրի տարածքում: Ըստ աղբյուրների՝ նրա պայուսակում հայտնաբերվել է կացին և աերոզոլներ՝ դյուրավառ հեղուկներով:

Կնոջ արարքի դրդապատճառը դեռևս հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ նա լավ հարաբերություններ չի ունեցել ծնողների հետ և ցանկացել է ձերբակալվել, այդ պատճառով ներխուժել է վարչապետի նստավայր:

10508 | 0
Facebook