Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունն այլ երկրների հետ

15:05, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
Ռուսաստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունն այլ երկրների հետ

Ռուսաստանի Դաշնությունն այլ երկրների հետ դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով:

Ավելի վաղ, Ռուսաստանի երկաթուղիները չեղարկել էին Բելառուսի հետ միջազգային հաղորդակցության գնացքների աշխատանքը, գրում է ТАСС-ը:
     Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսի տարածման սկզբից Ռուսաստանի երկաթուղիները չեղյալ են հայտարարել երկաթուղային հաղորդակցությունը 21 երկրների հետ` Աբխազիա, Ավստրիա, Ադրբեջան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, Ղրղզստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Մոնղոլիա, Լեհաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Չեխիա և Էստոնիա:

5445 | 0
Facebook