Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է կորոնավիրուսի պատճառով. #BBC

10:00, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է կորոնավիրուսի պատճառով. #BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ում մոտ օրեր առաջ ախտորոշվել էր կորոնավիրուսը, հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է Դաունինգ փողոցում գտնվող պաշտոնական նստավայրը։

Նշվում է, որ նման որոշում կայացվել է Ջոնսոնի բժշկի խորհրդով: Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա հոսպիտալացվել է, քանի որ ախտորոշումից 10 օր անց նրա մոտ դեռևս նկատվում են կորոնավիրուսի ախտանշաններ։

Ըստ BBC-ի՝ Ջոնսոնը կմնա հիվանդանոցում, սակայն կշարունակի վերահսկել կառավարության աշխատանքը։

Համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ կառավարության արտակարգ նիստը, սակայն, որը տեղի է ունենալու ապրիլի 6-ի առավոտյան, նախագահելու է Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

10257 | 0
Facebook