Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախում ժողովրդավարությունը դեռ լրջագույն աջակցության կարիք ունի». Դանիել Իոաննիսյան

09:35, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
«Արցախում ժողովրդավարությունը դեռ լրջագույն աջակցության կարիք ունի». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում անցած համապետական ընտրությունները Հայաստանի Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների հետ համեմատելիս պետք է հաշվի առնել 3 էական տարբերություն (առաջին երկուսը ի վնաս Արցախի, 3-րդը՝ հօգուտ).

1. 2017 թվականին Հայաստանում քվեարկության գաղտնիությունը էապես ավելի քիչ է խախտվել, քան՝ այժմ Արցախում: Նույն մեթոդաբանությամբ արված դիտորդության ընթացքում էապես ավելի եզակի են եղել քվեաթերթիկ նկարելու ու բաց քվեարկելու դեպքերը:

2. Հայաստանում բաժանվում էր 10 հազար դրամ ընտրակաշառք, իսկ Արցախում դա դրսևորվել է բարեգործությամբ՝ շատ ավելի մեծ թվերով: Ընդ որում, երբեմն բարեգործության զգալի մասն արվել է պետության հաշվին (նման փորձ ՀՀ-ում եղել էր 2008-ին, բայց Սերժ Սարգսյանը հետ կանգնեց այդ վատ մտքից):

3. Հայաստանում 2017 թվականին տոտալ հուսալքված վիճակ էր, այնինչ Արցախում քաղաքացիական զարթոնք է: Հայաստանում գիտեինք, թե ընտրությունների արդյունքներն ինչպիսին կլինեն, ստեղ (Արցախում) դա տրիվիալ չէր:

Այնպես որ, Արցախում ժողովրդավարությունը դեռ լրջագույն աջակցության կարիք ունի: Այդ թվում՝ դրա երաշխավոր Հայաստանի Հանրապետության կողմից»:

4187 | 0
Facebook