Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ֆեյսբուքի հայկական լսարանին ուրախացնող խեղկատակը հեռախոսով հրահանգներ և ուղղորդումներ է ստանում». Ն. Հոխիկյան

02:05, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
«Ֆեյսբուքի հայկական լսարանին ուրախացնող խեղկատակը հեռախոսով հրահանգներ և ուղղորդումներ է ստանում». Ն. Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փարձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը պատահաբար նկատել է, որ ապրիլի 2-ից ֆեյսբուքի հայկական լսարանին ուրախացնող խեղկատակը հեռախոսով հրահանգներ և ուղղորդումներ է ստանում։

Մոտավորապես հասկանալի է, թե ինչ շրջանակի մարդիկ և ինչի համար են օգտագործում այդ խեղկատակին, բայց գոնե դա չանեին ապրիլի 2-ին՝ մեր ժողովրդի համար ցավալի օրը, և անելու դեպքում գոնե մի քիչ ինտելեկտուալ խեղկատակություններ անեին։ Բարձրացված աղմուկին հետևելով՝ որոշեցի մի 2 րոպե դիտել, թե ով է այդ խեղկատակը, ինչեր է անում։ Անգրագետ, հակահիգիենիկ և հումորից հեռու։

Ինձ մոտ հարց է առաջանում՝ հայ հանրության գիտակցական կարողությունների և հումորի զգացության մասին այդպիսի վատ կարծիք ունե՞ն այդ հիմարության կազմակերպիչները։ Հասկանում եմ, որ խուճապի և ինչ-որ տեղ փսիխոզի հետևանքները վերացնելու համար ուզում են հանրությանը փոքրինչ ցրել, բայց այդպե՞ս։ Հայ հանրության համար դա վիրավորական է, դա խոսում է հենց կազմակերպիչների մտավոր տկարության մասին»։

25706 | 0
Facebook