Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կորոնավիրուսի ախտորոշումը շատ բարդ գործընթաց է». Արսեն Թորոսյան

19:40, կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.
«Կորոնավիրուսի ախտորոշումը շատ բարդ գործընթաց է». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է:

Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումն իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով, երբ բկանցքի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը:

Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն: Այսպիսի հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը մեր կողմից աստիճանաբար ավելացվում է, որպեսզի կարողանանք ավելի շատ նմուշներ հետազոտել»:

9396 | 2
Facebook