Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մարդկությանն սպառնում է համատարած ճարպակալում. սննդաբաններ

22:10, կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.
Մարդկությանն սպառնում է համատարած ճարպակալում. սննդաբաններ

Համավարակի պատճառով պարտադրված կարանտինի պատճառով մարդկությանն սպառնում է զանգվածային ճարպակալում: Այս մասին նախազգուշացնում են սննդաբանները, որոնց խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:
     Բրիտանացի սննդաբան Ջենիֆեր Օբերթը հաշվարկել է, որ այժմ կարանտիում գտնվողներն այրում են 400 կալորիա պակաս, քան սովորական կենսակերպով ապրելու ժամանակ: Բացի այդ, մարդիկ սթրեսային վիճակում են, ինչն «ստիպում է» ավելի շատ ու ավելի անառողջ սնունդ ուտել:
     Նախկին քաշը պահպանելը ծայրահեղ դժվար կլինի: Ճարպակալումն անխուսափելի կդառնա, եթե մարդիկ դադարեն զբաղվել սպորտով մեկուսացման պայմաններում: Ճարպակալումը մեծ խնդիր կդառնա նաև երեխաների համար:
     Մասնագետները խորհուրդ են տալիս մեկուսացման մեջ ստիպել ինքներդ ձեզ զբաղվել սպորտով, մարմնամարզությամբ, հրաժարվել անառողջ սննդից:

37789 | 0
Facebook