Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Տաթևիկ Ռևազյանը՝ Հայաստանից հեռանալու մասին

22:40, շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ.
Տաթևիկ Ռևազյանը՝ Հայաստանից հեռանալու մասին

Մարտի կեսերին Քաղավիացիայի կոմտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մեկնեց Դանիա։ Այժմ նա արձակուրդում է: Այս առիթով բազմաթիվ քննադատություններ հնչեցին նրա հասցեին: Շատերը պնդում էին, թե Ռևազյանը լքել է Հայաստանը` վախենալով կորոնավիրուսի հետևանքներից և չվստահելով Հայաստանի առողջապահական համակարգին:

Այսօր թեմայի վերաբերյալ Տաթևիկ Ռևազյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հեռավար հարցազրուցի ժամանակ ասաց. «Ես ութամսական հղի եմ: Իմ ընտանիքը Դանիայում է: Ես որոշել եմ իմ դեկրետը անցակացնել Դանիայում` իմ ընտանիքի կողքին: Եթե ես ուզենայի կորոնավիրուսից փախչել, ինձ թվում է՝ ես Դանիայից կփախչեի Հայաստան. Դանիայում վիճակը շատ ավելի վատ է: Ես հիմա օրենքով դեկրետում եմ, բայց այստեղից համակարգչի դիմաց ամեն օր աշխատում եմ»:

Մանրամասները` տեսանյութում:

Տաթևիկ Ռևազյանը՝ Հայաստանից հեռանալու մասին
12300 | 0
Facebook