Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ԱՊՀ երկրներին թեստերի հավաքածու կտրամադրի․ #РБК

16:35, շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ.
Ռուսաստանն ԱՊՀ երկրներին թեստերի հավաքածու կտրամադրի․ #РБК

Մինչև գարնան վերջը Ռուսաստանն ԱՊՀ երկրներին կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման 3065 թեստ-հավաքածուներ կուղարկի, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս կորոնավիրուսի ախտորոշման մինչև 100 թեստ կատարել, գրում է РБК-ն։ Այս տեղեկատվությունն արդեն հաստատել է Ռուսաստանի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը:
     Մարտի ընթացքում Ռուսաստանն ԱՊՀ երկրներին նման 1376 հավաքածու է ուղարկել: Ավելի վաղ «Վեկտոր» գիտական կենտրոնի կողմից մշակված մոտ 100 հազար թեստ ուղարկելու մասին հայտնել էր «Ռոսպոտրեբնադզոր»-ը:
     ՌԴ-ի կողմից թեստեր տրամադրելու տեղեկությունը РБК-ի հետ զրույցում հաստատել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը:
     «Առողջապահության նախարարության գծով Հայաստանը հայտ էր ուղարկել, Ռուսաստանն անվճար անհրաժեշտ քանակությամբ թեստային համակարգեր է տրամադրել կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար»,- նշել է ներկայացուցիչը։

9092 | 0
Facebook