Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մանրամասներ՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներին տեղափոխող շտապօգնության մեքենայի վթարից

15:55, շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ.
Մանրամասներ՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներին տեղափոխող շտապօգնության մեքենայի վթարից

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում»։

Հիշեցնենք՝ վթարի մասին ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ հայտնել էր քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյան՝ կցելով տեսանյութ։

9372 | 0
Facebook