Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորոնավիրուսը երկրում տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով. Ադրբեջանի կառավարություն

15:40, շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ.
Կորոնավիրուսը երկրում տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով. Ադրբեջանի կառավարություն

Ներկայում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը բացասական է: Եվ սրանում ոչ մի գաղտնիք չկա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կառավարության մամուլի քարտուղար Իբրահիմ Մամեդովը, հայտնում է Report-ը:
     «Ադրբեջանում կորոնավիրուսը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով։ Քանի դեռ այդ միտումը կա, նշանակում է, որ բացասական ուղղվածությամբ ենք շարժվում»,- ասել է Մամեդովը, գրում է Haqqin.az-ը։

Ապրիլի 4-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 443-ի, նախօրեին հիվանդներն ավելացել են 43-ով։ Մահացել է 5 մարդ, ապաքինվել է 32-ը, 406 մարդ բուժվում է հատուկ հիվանդանոցներում:

14015 | 0
Facebook