Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՀ ղեկավարը՝ համաշխարհային տնտեսության վիճակի մասին

14:40, շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ.
ԱՄՀ ղեկավարը՝ համաշխարհային տնտեսության վիճակի մասին

Համաշխարհային տնտեսությունը գրեթե կանգ է առել, և իրավիճակը շատ ավելի վատ է, քան 2008-2009 թվականների ճգնաժամի ժամանակ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիևան:

«ԱՄՀ պատմության մեջ երբևէ չենք տեսել, որ համաշխարհային տնտեսությունը կանգ առնի: Մենք անկման մեջ ենք»,- հայտարարել է Գեորգիևան:

Ըստ նրա՝ զարգացող երկրներն ամենից շատն են տուժում կորոնավիրուսի հետևանքներից, քանի որ նրանք «ավելի քիչ ռեսուրսներ ունեն պաշտպանվելու այս կրկնակի ճգնաժամից՝ տնտեսական ու առողջապահական»:
     «Իրականում, մեր հիմնադրման 75-ամյա պատմության ընթացքում երբևէ այդքան շատ երկրներ միաժամանակ չեն դիմել արտակարգ իրավիճակներով պայմանավորված ֆինանսավորման համար։ Մեզ արդեն դիմել են 85 երկիր»,-նշել է Գեորգիևան:
     Նա հավելել է, որ ԱՄՀ-ը պատրաստ է օգտագործել իր ամբողջ պահուստը, որը կազմում է 1 տրիլիոն դոլար և կրկնապատկել արտակարգ իրավիճակների ֆինանսավորման ծավալը 50 միլիարդ դոլարից մինչև 100 միլիարդ դոլարի սահմաններում:

11331 | 0
Facebook