Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ձեռք է բերվել Մոսկվա-Երևան թռիչքի մեկանգամյա թույլտվություն. դեսպանատուն

23:30, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
Ձեռք է բերվել Մոսկվա-Երևան թռիչքի մեկանգամյա թույլտվություն. դեսպանատուն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Հայտնում ենք, որ ՌԴ կառավարության կողմից Red wings ավիաընկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարթերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում՝ Red wings ավիաընկերության ներկայացուցչությունից:

Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝
     Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18,
     Երևան: +374-91-969612:

Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին՝ ստորև ներկայացված հեռախոսահամարներով և էլ. փոստով.

Հեռ.+ 7 (495) 624 - 32 - 43
     Էլ. Փոստ. moscow.consul@mfa.am

Դեսպանությունն աշխատելու է նաև շաբաթ և կիրակի օրերին»:

14965 | 0
Facebook