Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության միակ նպատակը շրջակա միջավայրի անվտանգության աստիճանի բարձրացումն է, որևէ այլ նպատակ նախարարությունը չի հետապնդում։ Նախ` հարկ ենք համարում փաստել, որ առաջարկվող կարգավորումը սահմանված է Օրհուսի կոնվենցիայով, ավելին` այս կարգավորումը սահմանված է նաև ԵՄ 2003/4 դիրեկտիվով, մասնավորապես դրա 4-րդ հոդվածի 2-րդ մասի (h) կետով: Ի դեպ, ՀՀ-ԵՄ համաձայնագրով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել մոտարկել նաև ԵՄ 2003/4 դիրեկտիվի 4-րդ հոդվածով սահմանված կիրառելի բացառությունների սահմանումը: Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում սահմանված են հիմքեր, որոնց պարագայում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել։ ը) եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա։ Նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից և կքննարկվի Ազգային Ժողովում։ Եթե կան առաջարկներ, որոնք հնարավորություն կտան լուծել այս խնդիրը, համահունչ են ՀՀ օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին՝ պատրաստակամ ենք ներառել դրանք նախագծում։ Հ․Գ․ Գործող օրենսդրությամբ, եթե օրինակ՝ որևէ անձ պահանջի տեղեկատվություն կովկասյան ընձառյուծի բնադրավայրի վերաբերյալ՝ մենք պարտավոր ենք հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը տրամադրել»: |