Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԳՆ-ը՝ «Դոմոդեդովո»-ում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ

19:35, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
ԱԳՆ-ը՝ «Դոմոդեդովո»-ում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ ԱԳՆ-ն հայտնում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ: Վերջիններիս այցելել են դեսպանության աշխատակիցները, տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեսպանության տվյալներով՝ օդանավակայանում գտնվում էին մոտ 25 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 18-ին, իրենց ցանկությանն ընդառաջ, ՀՀ դեսպանությունն ապահովել է կեցություն օդանավակայանի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում։

«Մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում ենք մշտական կապ պահպանել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացվող կամ դրանց հիման վրա տրամադրվող տեղեկատվությանը, պահպանել հանգստություն և զգոնություն»,- ասված է հայտարարությունում:

6127 | 0
Facebook