Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը կվերածվի կորոնավիրուսի դեմ պաքարի կենտրոնի

17:35, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը կվերածվի կորոնավիրուսի դեմ պաքարի կենտրոնի

03․04․2020թ-ից «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքն անորոշ ժամկետով տեղափոխվել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Այս կապակցությամբ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։ Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»։

6290 | 0
Facebook