Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱՏՄ ղեկավարը՝ կասկածելի ախտահանիչ լուծույթների և դիմակների մասին

17:20, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
ԱԱՏՄ ղեկավարը՝ կասկածելի ախտահանիչ լուծույթների և դիմակների մասին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից մշտադիտարկումներ է կատարել 257 այն կազմակերպություններում, որոնց գործունեությունը թույլատրված էր այն պայմանով, որ պահպանվեն արտակարգ դրության պայմաններում պարետի կողմից ուղեցույցով հաստատված կանոններն արտակարգ դրության ժամանակ: 38 կազմակերպությունում 6 ժամով դադարեցվել է դրանց գործունեությունը: Այդ մասին ապրիլի 3-ին ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը:

Տեսչական մարմինը տեղյա՞կ է, որ որոշ խանութներում մուտքերի մոտ մարդկանց ձեռքերն ախտահանվում են կասկածելի այնպիսի լուծույթով, որը տհաճ հոտ է արձակում, արդյոք դա վերահսկվո՞ւմ է. հարց ուղղվեց բանախոսին: Հ. Ավագյանն այդ փաստը չհերքեց, ասաց, որ մի քանի խախտումներ թույլ տված և դրանք վերացնելուց հետո վերաբացված խանութներում նման կերպ ախտահանում կատարելու համար անգամ հատուկ աշխատող են տրամադրել, ախտահանումն էլ արվել է էթիլային սպիրտով: «Եթե այդպիսի խախտումներ հայտնի են մեր քաղաքացիներին, կխնդրեմ՝ դիմեն, մենք կտեսնենք, թե տվյալ լուծույթը ախտահանիչ նյութի պարամետրերին բավարարո՞ւմ է, թե՞ ոչ»,- խոստացավ Հ. Ավագյանը:
     ԱԱՏՄ ղեկավար Հ. Ավագյանը նշեց, որ պարետատանն օրերս քննարկվել է նաև բժշկական դիմակների ստանդարտացման հարցը: Նշվել է, որ այս ապրանքատեսակը ԵԱՏՄ տարածքում անգամ չունի անգամ ստանդարտի նորմեր: Ուստի էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է արագ մշակել այդ ստանդարտները, ինչը և հիմա արվում է: Ստանդարտները լինելուց հետո դիմակների օգտագործման վրա վերահսկողությունը կկատարի այդ լիազորությունն ունեցող Շուկայի վերահսկողության մարմինը:

5532 | 0
Facebook