Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը». Ռուբեն Ռուբինյան

16:45, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
««Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը։

Հիմա էլ հարցեր են ուղղել Հայաստանում գործող երեք օպերատորներին և ստացել պատասխաններ, որոնց հանաձայն օպերատորները պնդում են, որ հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշումը հնարավոր է մոտ 100 մետրի շեղմամբ, այսինքն՝ ոչ լիակատար ճշգրիտ։

Սա «Լուսավոր Հայաստանը» ներկայացնում է որպես բացահայտում ու եզրակացնում է, որ մեր կողմից ընդունված օրենսդրական փաթեթն այլ նպատակի է ծառայում։

Բայց եթե նրանք այսքան անտաղանդ պոպուլիստ չլինեին, թերևս կհիշեին, որ այն մասին, որ հեռախոսով տեղորոշումը հնարավոր է միայն 100-150 մետր շեղմամբ ԱԺ ամբիոնից հայտնի նիստի ժամանակ խոսվել է տասնյակ անգամներ, և հենց սա է եղել գլխավոր հիմնավորումն այն բանի, թե ինչու է անհրաժեշտ նաև ֆիքսել հեռախոսազանգերի փաստը (ոչ բովանդակությունը), քանի որ միայն մոտավոր տեղորոշման և հեռախոսազանգի փաստի համակցումն է, որ կարող է հանգեցնել պոտենցիալ կոնտակտավորի հայտնաբերմանը։ Անհարմար բան ստացվեց, իրոք»:

7420 | 2
Facebook