Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիան առաջ անցավ Իտալիայից՝ #COVID_19 վարակակիրների թվով․ #Reuters

14:50, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
Իսպանիան առաջ անցավ Իտալիայից՝ #COVID_19 վարակակիրների թվով․ #Reuters

Իսպանիան երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով՝ առաջ անցնելով Իտալիայից, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Ընդհանուր առմամբ, Իսպանիայում գրանցվել է վարակի 117 710 դեպք: Հայտնի է, որ վիրուսից մահացել է 10 935 մարդ (նախօրեին՝ 932), ապաքինվել է 30 513 հիվանդ: Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 115 242 վարակակիր, մահացել է ավելի քան 14 հազար մարդ: Առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 245 574 վարակի դեպքով, մահացել է 6 հազար մարդ:

10068 | 0
Facebook