Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Boeing-ը դադարեցնում է արտադրությունը` #COVID_19-ի պատճառով

11:45, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
#Boeing-ը դադարեցնում է արտադրությունը` #COVID_19-ի պատճառով

Ամերիկյան Boeing օդանավաշինական ընկերությունը դադարեցնում է օդանավերի արտադրությունը Փենսիլվանիա նահանգի Ռիդլի քաղաքում՝ կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ընկերության կայքը:

Փենսիլվանիայում տեղակայված գործարանն արտադրում է H-47 Chinook ծանր ռազմական տրանսպորտային ուղղաթիռներ, V-22 Osprey կոնվերտոպլաններ և MH-139A Grey Wolf երկշարժիչային բազմաբնույթ նշանակության ուղղաթիռներ:

Արտադրանքը կդադարեցվի մինչև այս տարվա ապրիլի 20-ը: Այս ժամանակահատվածում նախատեսվում է շենքերի ախտահանման աշխատանքներ իրականացնել:

«Աշխատանքի դադարեցումը լուրջ քայլ է, բայց անհրաժեշտ է մեր աշխատակիցների առողջության և անվտանգության համար»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:

10694 | 0
Facebook