Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի նավթ արտահանողները պահանջում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել

00:10, շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ.
ԱՄՆ-ի նավթ արտահանողները պահանջում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել

Ամերիկյան թերթաքարային նավթ արտահանողների լոբինգով զբաղվող ընկերությունները պահանջում են Սպիտակ տնից պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի նկատմամբ՝ սեփական արտահանումը պաշտպանելու համար, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին և փորձագետներին:

Հրապարակման համաձայն՝ թերթաքարային նավթ արտահանողները օգնության են դիմել դեկտեմբերին պաշտոնաթող Ռիկ Փերիին, ով Թրամփի թիմում զբաղեցնում էր Էներգետիկայի նախարարի պաշտոնը: Ամերիկյան նավթ արտահանողները կարծում են, որ սեփական արտահանումը պաշտպանելու համար անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի նկատմամբ, դադարեցնել համագործակցությունը Մոսկվայի հետ, կամ, հնարավորության դեպքում, գոնե դադարեցնել Սաուդյան նավթի մատակարարումը Հյուսիսային Ամերիկայի Motiva խոշորագույն նավթավերամշակման գործարան, որը գտնվում է Տեխասում և պատկանում է Saudi Aramco կորպորացիային:
     «Ա պլանն է՝ Սաուդյան Արաբիային և Ռուսաստանին ստիպել երկխոսություն սկսել և փոքրացնել նավթի արդյունահանումը: Սակայն, եթե այն շատ ժամանակ խլի կամ տապալվի, ապա նախագահը կդիմի պլան Բ-ին, որն իրենից ներկայացնում է պրոտեկցիոնիստական միջոցառումներ՝ ամերիկյան արտահանողներին օգնելու համար»,- նշում է Rapidan Energy Group նավթային խորհրդատվական ընկերության հիմնադիր Բոբ ՄաքՆալին՝ մեկնաբանելով Սպիտակ տան ծրագրերը:

10709 | 0
Facebook