Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը շտապել է Երևան․ «Հրապարակ»

08:45, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը շտապել է Երևան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ԼՂ նախագահի գրեթե հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանը Երևանում էր: Քաղաքական շրջանակներում պնդում կար, որ նա եկել է հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ: Դուք Երևանո՞ւմ եք՝ երեկ կեսօրին հարցրինք Արայիկ Հարությունյանին, տեղեկություն ունենք, որ երկու օր Երևանում եք լինելու։ «Արդեն ոչ` Երևանում չեմ, վերադարձել եմ Արցախ»: Իսկ ինչո՞ւ էիք եկել։ «Հազար ու մի գործերով, ինչ է` իրավունք չունե՞մ գալ Երևան»: Դե, ասում են` պետք է հանդիպեիք Նիկոլ Փաշինյանին։ «Ոչ, նման հանդիպում չի եղել»: Երեկ տեղեկություններ կային, որ Մասիս Մայիլյանը նույնպես Երևան է եկած եղել, սակայն նա զանգերին չի պատասխանում»։

Մանրամասները՝ թերթի համարում։

9874 | 1
Facebook