Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Գազպրոմ Արմենիայի» կողմից պատրաստվող գազի սակագնի ավելացումը՝ ձեռառնոցի. «Ժամանակ»

08:30, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
«Գազպրոմ Արմենիայի» կողմից պատրաստվող գազի սակագնի ավելացումը՝ ձեռառնոցի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Բնական գազի միջազգային գնի անկումը շարունակվում է: Միջազգային և ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ռուսական գազը եվրոպական շուկայում այնքան է էժանացել, որ այն հավասարվել, իսկ որոշ դեպքերում ավելի էժան է Ռուսաստանի ներքին շուկայի գներից, և այս պայմաններում Ռուսաստանի համար աննպատակահարմար է գազ վաճառել եվրոպական շուկայում: Այս պահին ռուսական գազը եվրոպական շուկայում արժե 75-80 դոլար հազար խորանարդ մետրի համար:

Մինչդեռ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին գազը վաճառել 165 դոլարով, իսկ «Գազպրոմ Արմենիան» պատրաստվում է էականորեն ավելացնել գազի սակագները: Սա այլ կերպ, քան ձեռառնոցի դժվար է անվանել»:

Մանրամասները՝ թերթի համարում։

12111 | 3
Facebook