Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՌԴ-ից Հայաստան վերադառնալու միակ միջոցը մնում է օդային ճանապարհը». Արման Բաբաջանյան

00:40, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
«ՌԴ-ից Հայաստան վերադառնալու միակ միջոցը մնում է օդային ճանապարհը». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին.

անսալով իմ կոչին՝ բազմաթիվ մեր հայրենակիցներ շարունակում են կապվել ինձ հետ՝ ՌԴ-ից Հայաստան վերադառնալու հնարավորության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի հարավում (Սոչի, Ադլեր, Կրասնոդար և այլն) տարբեր ուղևորատար տրանսպորտային ավտոմեքենաներով գտնվող մեր քաղաքացիների ավտոմեքենաներով վերադարձը Ռուսաստանից դեպի Վրաստան անհնար է: Ցամաքային մուտքը Լարսի անցակետից այս պահին անորոշ ժամանակով փակ է: Միակ միջոցը Հայաստան վերադառնալու մնում է օդային ճանապարհը, որի ուղղությամբ ՌԴ-ում մեր դեսպանատունը Հայաստանի կառավարության հետ համատեղ փորձում է իրականացնել չարտերային չվերթ[ներ] առաջիկա երկուշաբթի և կամ երեքշաբթի օրերին:

Բոլոր վարորդները, եթե ցանկանում են օդային ճանապարհով վերադառնալ Հայաստան, պետք է ամրագրեն իրենց տոմսերը ՌԴ-ում մեր դեսպանատան հետ, ժամանեն Մոսկվա, որպեսզի հնարավորություն ունենան նշված չարտերային հնարավորությունից օգտվելով վերադառնալ Հայաստան:

Տեղեկացնեմ, որ շարունակում եմ հավաքել Ռուսաստանի տարբեր քաղաքներ արտագնա աշխատանքի մեկնած անելանելի կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների մասին տեղեկությունները: Դրանք փոխանցում եմ ՌԴ մեր դեսպանին, Ռուսաստանում անելանելի կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի մեր հայրենակիցների վերադարձը Հայրենիք կազմակերպելու համար»:

7051 | 0
Facebook