Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի իշխանությունները զինվորականներից 100 հազար պատանք են պահանջել․ #Bloomberg

22:15, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
ԱՄՆ-ի իշխանությունները զինվորականներից 100 հազար պատանք են պահանջել․ #Bloomberg

ԱՄՆ իշխանությունները Փենթագոնից պահանջել են 100 հազար պատանք՝ դիերի համար նախատեսված պարկ: Դրանք կարող է պետք գան, եթե կորոնավիրուսից առաջացած մահացությունների թիվն ավելանա, հայտնում է Bloomberg-ը: Հայցն ուղղվել է Փենթագոն Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունից (FEMA): Զինվորականները մտադրություն ունեն ավելի շատ պատանքներ ձեռք բերել՝ վախենալով վիրուսի սուր բռնկումից և մահվան դեպքերի աճից: Առայժմ Փենթագոնն օգտագործում է իր անձնական պահուստներում առկա պատանքները:

11982 | 0
Facebook