Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սա վտանգավոր է․ ունենք անջատողական ձգտումներ և Արցախը հայտնվում է 3-րդ երկրների ազդեցության տակ». Արա Պապյան

19:05, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
«Սա վտանգավոր է․ ունենք անջատողական ձգտումներ և Արցախը հայտնվում է 3-րդ երկրների ազդեցության տակ». Արա Պապյան

Քաղաքագետ Արա Պապյանը «Նոյան տապան»-ի եթերում տեսակապով հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Արցախի համապետական ընտրություններին ասել է. «Գտնում եմ, որ Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է և հետևաբար, այս ընտրությունները, այսպես ասած անկախ հանրապետության համար, ոչինչ չեն տալիս, բայց փոխարենը մենք ունենում ենք խորացված պառակտում և անջատողական ձգտումներ: Սրա հետևանքով Արցախը հայտնվում է 3-րդ երկրների ազդեցության տակ»,- մտահոգություն հայտնեց դիվանագետը:

Ըստ նրա՝ Արցախի և ՀՀ ղեկավարությունը քաղաքական կամք չցուցաբերեցին համավարակի պայմաններում և ընտրությունները չհետաձգվեցին: Հիմա ցավալին այն է, որ 2 շաբաթ հետո տեղի է ունենալու երկրորդ փուլը: Եվ եթե ամսի 31-ին մենք ունեցել ենք վարակման դեպքեր, ապա ընտրությունների երկրորդ փուլում դրանք ավելի են խորանալու»,- ասաց Արա Պապյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

7645 | 1
Facebook