Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում». Հակոբ Կարապետյան

19:25, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
«Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում:

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ:

Ըստ մրցույթի տեխնիկական բնութագրի՝ վերելակի չափսերը և այլ պարամետրեր պետք է հարմարեցված լինեն սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար, նույն նպատակով վերելակի հրահանգի վահանակի կոճակները կլինեն համապատասխան բարձրության վրա (900-1200մմ):

Վերելակի խցիկում կլինի նաև հայերեն ձայնային ազդանշան, ինչպես նաև՝ վերելակից օգտվելու կանոնները և այլ ցուցումներ խցիկում կլինեն պարտադիր հայերեն գրություններով:

Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված բոլոր անձիք, անկախ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։

Մրցույթի մանրամասները, փոխարինման ենթակա հասցեները՝ այստեղ»:

4875 | 0
Facebook