Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օրեր առաջ մահացած երգչուհու քույրը նույնպես վատառողջ է»․ ԱՆ խոսնակ

14:25, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
«Օրեր առաջ մահացած երգչուհու քույրը նույնպես վատառողջ է»․ ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ հարց հնչեց Օպերայի և բալետի թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանի անժամանակ մահվան մասին:

Թե ի՞նչ աշխատանք է տարվել պարզելու՝ կորոնավիրուսի՞ց է երգչուհին մահացել, թե՞ ոչ․ նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանեց, որ խոսել է երգչուհու հարազատների հետ։ Պարզվել է, որ կինն ապրել է միայնակ, թոքաբորբ է ունեցել, թե ոչ, դա դիահերձարանը պետք է հաստատի։ Սակայն նշեց, որ Շտապօգնության կանչ է գրանցվել, այցելել են հիվանդին, հրավիրել թեստավորում անցնել և հոսպիտալացվել, սակայն վերջինը հրաժարվել է՝ ասելով, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, սակայն առավոտյան մահը վրա է հասել։

Ա․ Նիկողոսյանը նշեց, որ երգչուհու շփման շրջանակը պարզվում է, քույրը նույնպես վատառողջ է և մասնագետները կապ են հաստատել վերջինի հետ։

12822 | 0
Facebook