Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Մարզահամերգային համալիրում, այլև Հայաստանի բոլոր մարզերում»․ նախարար

13:35, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
«Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Մարզահամերգային համալիրում, այլև Հայաստանի բոլոր մարզերում»․ նախարար

Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Մարզահամերգային համալիրում, այլև Հայաստանի բոլոր մարզերում, որտեղ ևս առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանության հիվանդների, միգուցե նաև ծանր պացիենտների համար․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալներին, պարզաբանեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ մենք պետք է պատրաստ լինենք ցանկաած սցենարի․ «Տարօրինակ կլիներ, որ պատրաստ չլինեինք։ Բայց եթե այդպիսի իրավիճակ զարգանա, մենք պետք է պատրաստ լինեք դրան։ Համաճարակը ոչնչով չի տարբերվում մյուս արհավիրքներից՝ պատերազմից, երկրաշարժից, ջրհեղեղից և զանգվածային բնույթի աղետալի այլ իրավիճակներից»,- ասաց նախարարը։

8212 | 0
Facebook