Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՞րն է լինելու այն շեմը, երբ կհայտարարեք, որ իրավիճակն անվերահսկելի է»․ լրագրողը՝ Արսեն Թորոսյանին

13:05, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
«Ո՞րն է լինելու այն շեմը, երբ կհայտարարեք, որ իրավիճակն անվերահսկելի է»․ լրագրողը՝ Արսեն Թորոսյանին

Շուրջ 16 հյուրանոցային համալիրներում են գտնվում մեր բոլոր հիվանդ քաղաքացիները և ունենք 9 բժշկական կենտրոններ, որից ամենամեծը սբ․ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն է, որն այսօրվանից իր վրա կվերցնի ամենամեծ բեռը․ հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ վարակվածների մեջ կան քիչ թվով երեխաներ, հղիներ և տարեցներ, որոնք քրոնիկական հիվանդություներ ունեն, իսկ առհասարակ, պացիենտների մեծ մասը ասիմպտոմ է, ինչը չի նշանակում, որ նրանք կողքինների համար անվտանգ են։ «Ընդհանուր առմամբ, աղբյուրները շատ են, առաջին աղբյուրից նոր բազմաթիվ աղբյուրներ են առաջացել, ունենք բերովի դեպքեր՝ բեռնատարների կողմից»։

Ո՞րն է լինելու այն շեմը, երբ Դուք կհայտարարեք, որ իրավիճակն անվերահսկելի է, հարցին՝ Ա․ Թորոսյանը պատասխանեց․ «Իրականում կա նման կետ, երբ մենք կասենք այլևս հնարավոր չէ գնալ դեպքի հետևից ու գտնել, թե որտեղից է առաջացել այն, բայց հույս ունեմ, որ շատ հեռու ենք այդ կետից և չենք հասնի դրան։ Մեր խնդիրն է չհասնել այդ կետին։ Եվ գալու է մի պահ, որ առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության հիվանդներով»։

9133 | 0
Facebook