Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ո՞ր երկրները չեն ճանաչում Արցախի ընտրությունները

21:10, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Ո՞ր երկրները չեն ճանաչում Արցախի ընտրությունները

Վրաստանը չի ճանաչում Արցախում անցկացված «այսպես կոչված» նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը․ «Վրաստանի ԱԳՆ-ը վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Արցախում մարտի 31-ին»:

Թուրքիայում Կանադայի դեսպանության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջը հայտնել է, որ Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Lեռնային Ղարաբաղի ընտրությունները։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Կանադայի դեսպանատունը միաժամանակ հավատարմագրված է Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքմենստանում:

Ուկրաինայի արտգործնախարարությունը չի ճանաչում Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունները, գրում է Ուկրաինայի ԱԳՆ կայքը:

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի տարածքում: Այս կեղծ ընտրությունների արդյունքներն իրավական որևէ հետևանք չունեն և հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»,-ասվում է հայտարարության մեջ:

Եվրոմիությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել Լեռնային Ղարաբաղում անցկացվող խորհրդարանական ու նախագահական ընտրությունների կապակցությամբ` վերահաստատելով նախորդ տարիներին հնչեցրած դիրքորոշումը:

ՆԱՏՕ-ն ևս չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացվող խորհրդարանական ու նախագահական ընտրությունները։ Այս մասին Facebook սոցիալական հարթակի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։

Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին կոչ է արել լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ կարգավորմամբ` վիճելի տարածքներում սպասվող ընտրությունների արդյունքում, հայտնում է իրանական Mehr News գործակալությունը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած միջոցների, որոնք հանգեցնում են տարածաշրջանում լարվածության և վեճերի սրմանը»:

9588 | 0
Facebook