Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում մարդիկ սկսել են վախենալ սովից․ #TheGuardian

19:15, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Իտալիայում մարդիկ սկսել են վախենալ սովից․ #TheGuardian

Վերջերս աշխարհը հիացած էր սովորական իտալացիների լավատեսությամբ, ովքեր ստիպված էին գտնվել հարկադիր կարանտինում: Իտալացիները նվագում և երգում էին պատշգամբներում, սակայն ապրիլի 1-ից իտալացիների շրջանում լավատեսությունը նվազել է, գրում է The Guardian-ը։

«Այլևս ոչ ոք չի երգում և պարում պատշգամբներում»,-լրագրողներին ասել է Նեապոլում եկեղեցական բարեգործական կազմակերպության անդամը: Նա նշել է, որ մարդիկ սկսել են աղքատությունից ավելի շատ վախենալ, քան նոր կորոնավիրուսից։ Նրա խոսքով՝ շատերը կորցրել են իրենց աշխատանքը և այժմ հույսները դրել են անվճար սննդի օգնությանը։ Ըստ The Guardian-ի՝ փոքր մթերային խանութների սեփականատերերի վրա սկսել են ճնշում գործադրել՝ անվճար սնունդ բաժանելու համար: Եվ որոշ տարածքներում ոստիկանությունը պարեկություն է սահմանել սուպերմարկետներում՝ գողությունը դադարեցնելու համար:

Իտալիայում, համաճարակի պատճառով, ինքնազբաղվածներն ու պայմանագրով աշխատողները մնացել են առանց աշխատավարձի և սոցիալական նպաստների, իսկ փոքր ձեռնարկությունները կարող են այլևս չբացվել:
     Իշխանությունները մտահոգված են, որ իրավիճակից կարող է օգտվել մաֆիան, որն անօրինական աշխատանք կառաջարկի նրանց, ովքեր հայտնվել են աղքատության շեմին և մնացել են առանց ապրուստի միջոցների։

Համաճարակի սկզբից ի վեր, ավելի քան 11,5 հազար մարդ մահացել է Իտալիայում: Լարվածությունն աճում է երկրի ամենաաղքատ հարավային շրջաններում՝ Կամպանիա, Կալաբրիա, Սիցիլիա և Պուգլիա, որտեղ մարդկանց մոտ սպառվում է սնունդը և գումարը:

| | |
9070 | 0
Facebook
COMMENT.am