Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արաբական երկրներում կաղքատանա 8․3 մլն մարդ․ ՄԱԿ

04:15, ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ.
Արաբական երկրներում կաղքատանա 8․3 մլն մարդ․ ՄԱԿ

Կորոնավիրուսի համավարակի հետևանքները կհանգեցնեն նրան, որ 2020 թվականին արաբական երկրներում 8․3 միլիոն մարդ կհայտնվի ծայրահեղ աղքատների շարքում, հաղորդում է ՄԱԿ-ի կայքը:

Ըստ կազմակերպության տվյալների՝ թերսնվողների թիվը կարող է ավելանալ մոտ 2 միլիոնով:
     «Այս ճգնաժամի հետևանքները հատկապես լուրջ կլինեն խոցելի խմբերի համար»,- հայտարարել է ՄԱԿ Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Ռոլա Դաշտինը: Ռիսկային խմբում են կանայք և երիտասարդները, ինչպես նաև նրանք, ովքեր չունեն սոցիալական պաշտպանության և գործազրկության ապահովագրության հնարավորություն: Ըստ ՄԱԿ տվյալների՝ տարածաշրջանում ծայրահեղ աղքատների շարքում արդեն գտնվում է 101․4 միլիոն մարդ, ևս 52 միլիոն մարդ չի ստանում բավարար սնունդ։

8947 | 0
Facebook