Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նախօրեին ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 1 200-ը․ #JHU

10:30, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Նախօրեին ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 1 200-ը․ #JHU

Համաձայն Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտությունների ամերիկյան կենտրոնի տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 1 200 մարդ: Այս ցուցանիշն աշխարհում գրանցված մահվան դեպքերի ամենամեծ քանակն է՝ հիվանդության բռնկումից ի վեր։ Ըստ նշված տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 215 417 է, մահացել է 1 243 մարդ։ ԱՄՆ-ում մահվան դեպքերի թվով առաջին տեղում է Նյու Յորք քաղաքը (1 374): Ըստ CNN-ի՝ Վայոմինգն ԱՄՆ միակ նահանգն է, որտեղ մահվան դեպքեր դեռևս չեն արձանագրվել:

10644 | 0
Facebook