«Ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ:
Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։
Առողջացել է 2 քաղաքացի՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը՝ 33»,- այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Այսպիսով, հաստատված դեպքերի թիվը հասել է 663-ի։
Հիշեցնենք՝ երեկ այս ժամի դրությամբ, կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն ավելացել էր 39-ով․ ընդհանուր թիվը հասել էր 571-ի։ Երեկոյան արձանագրվել էր 4-րդ մահը։