Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադան չի ճանաչել Արցախի ընտրությունները. Թուրքիայում Կանադայի դեսպանատուն

22:30, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Կանադան չի ճանաչել Արցախի ընտրությունները. Թուրքիայում Կանադայի դեսպանատուն

Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները։ Համապատասխան տեքստով գրառումը հրապարակվել է Թուրքիայում Կանադայի դեսպանության թվիթերյան պաշտոնական էջում։

«Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունները», որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին։ Այդպիսի «ընտրությունները» վտանգում են այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է գրառման մեջ։

6209 | 0
Facebook