Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում». Ն. Հոխիկյան

01:20, հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
«Չինացի համաճարակաբանը հայտնել է՝ երբ կնահանջի կորոնավիրուսն աշխարհում». Ն. Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չինաստանում հայտնի համաճարակաբան Չժուն Նանշանը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը կնահանջի ապրիլի վերջին, երբ հստակ կերևան պետությունների պայքարի արդյունքները։

Չեմ մտնում բժշկական մասնագիտական ոլորտ, բայց եթե այս հարցին մոտենանք հաշվարկների և գործընթացների վերլուծական տեսանկյունից, ապա աշխարհում նոր կորոնավիրուսի տարածվածության ցուցանիշները հենց դրա մասին են խոսում։ Այս օրերը՝ մինչև ապրիլի 10-ը, հավանաբար կլինի ամենաբարձր ցուցանիշն ամբողջ աշխարհում, քանի որ հնարավոր վարակվածությունը եղել է մարտի 15-25-ի ընթացքում, իսկ այդ դեպքում գաղտնի շրջանը (14 օր) ավարտվում է մարտի 29-ից ապրիլի 9-ի մեջտեղում։

Հայաստանի պարագայում շարունակում եմ հույս ունենալ, որ մեզ մոտ ցուցանիշների կայունացում կսկսվի ապրիլի 3-4-ից սկսած։ Դա չի նշանակում, որ այլևս չեն լինի վարակվածներ, բայց օրական 50-60 ցուցանիշը գուցե սկսի նվազել, որը, կարծում եմ, մինչև ամսվա վերջ կհասնի 0-ի։

Համենայն դեպս, Հայաստանում հիմա մենք ամենաբարձր ցուցանիշն ունենք, այսինքն՝ մարդիկ ավելի շատ վարակվել են մարտի 10-20-ի ընթացքում։ Հետո արդեն եղան խստացումներ, ինչի դրական արդյունքը գործնականում կտեսնենք մի քանի օրեր անց»։

109453 | 0
Facebook