Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիճաբանություն և կրակոց՝ գյուղմթերքի շուկայում

19:35, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Վիճաբանություն և կրակոց՝ գյուղմթերքի շուկայում

Մարտի 31-ին Էջմիածնի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում հրազենային վնասվածք ստացած մարդ կա: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
     Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում վիճաբանություն է եղել երկու անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը ծեծի էր ենթարկել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք, նաև գազային ատրճանակից օդ էր կրակել:
     Ոստիկանության Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը:
     Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին ոստիկանություն է ներկայացել երևանցի 34-ամյա մի տղամարդ և տվել բացատրություն, որ ինքն է իր գազային ատրճանակից օդ կրակել:
     Նա ներկայացրել է գազային ատրճանակը։
     Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
     Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Վիճաբանություն և կրակոց՝ գյուղմթերքի շուկայում
8993 | 0
Facebook