Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հրազդանի մուտքի մոտ ոստիկանական հսկիչ պահակակետ է տեղակայվել». քաղաքապետ

19:50, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
«Հրազդանի մուտքի մոտ ոստիկանական հսկիչ պահակակետ է տեղակայվել». քաղաքապետ

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հրազդանցիներ, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված` ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանափակվում է մարզերի և Երևանի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժը:
     Այս շրջանակում ապրիլի 1-ի ժամը 14:00 -ից Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ` քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու նպատակով: Քաղաքացիները դեպի քաղաք Երևան և այլ բնակավայրեր կարող են գնալ միայն խիստ անհրաժեշտության, գործատուի կողմից տրամադրված թղթային տեղեկանքի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։
     Հարգելի համաքաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում հետևել սահմանված կանոններին, մնալ տանը, և պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները»:

5624 | 0
Facebook