Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Evocabank-ը պարզաբանում է ներկայացրել

18:25, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Evocabank-ը պարզաբանում է ներկայացրել

Այսօր MAMUL.amնյութ էր հրապարակել այն մասին, որ քաղաքացիներն ստանում են նամակներ Evocabank-ից, որտեղ բանկը իր «վարկառուներին սպառնում է տույժերով և գույքից զրկումով»։

Նյութի հրապարակումից հետո բանկը կապ է հաստատել խմբագրության հետ և տեղեկացրել, որ տեղի է ունեցել ծրագրային խոտան, որի պատճառով բանկի հաճախորդները ստացել են նման բովանդակությամբ նամակ և հայցել են հաճախորդների ներողամտությունը։

Քիչ անց խմբագրությունը ստացել է նաև բանկի պաշտոնական պարզաբանման գրավոր տարբերակը, որը ներկայացնում ենք ստորև։

«Evocabank-ը տեղյակ է, որ իր որոշ բարեխիղճ վարկառուներ վարկի հերթական վճարման մասին հիշեցում են ստացել հիշեցման նամակի հին տեքստով, ինչի կապակցությամբ հայցում ենք մեր վարկառուների ներողամտությունը»։ Ամբողջական հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:

7123 | 0
Facebook