Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի իշխանությունները կօգնեն բնակիչներին կոմունալ վճարների հարցում․ #SputnikGeorgia

17:40, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Վրաստանի իշխանությունները կօգնեն բնակիչներին կոմունալ վճարների հարցում․ #SputnikGeorgia

Վրաստանի իշխանությունները կօգնեն բնակիչներին կոմունալ վճարների հարցում ոչ միայն Թբիլիսիի, այլև ողջ Վրաստանի տարածքում։ Այս մասին այսօր հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հաղորդում է SputnikGeorgia-ն: Կալաձեի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում է ամբողջ Վրաստանը, և օգնության փաթեթն արդեն քննարկվում է միջգերատեսչական խորհրդի նիստում: «Իհարկե, օգնություն կլինի: Վարչապետն առաջիկա օրերին հանդես կգա այս հարցով հայտարարությամբ»,- հայտնել է Կալաձեն՝ Rustavi 2-ին տված հարցազրույցում:

7228 | 0
Facebook